ԱՄՆ-ի մաքսատուրքերը կանդրադառնան եվրոպական արտահանման 70%-ի վրա․ Politico
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը կանդրադառնան դեպի ԱՄՆ եվրոպական արտահանման 70%-ի վրա՝ մոտ 380 միլիարդ եվրո արժողությամբ, հաղորդում է Politico-ն։
«Մենք որոշեցինք անմիջապես չարձագանքել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուճապի մեջ ենք»,- ասել է եվրոպացի դիվանագետը, որի անունը չի նշվում:
Լրագրողները հաշվարկել են, որ մաքսատուրքերը կազդեն եվրոպական երկրներից 26 միլիոն եվրո արժողությամբ պողպատի և ալյումինի, 66 միլիարդ եվրո արժողությամբ ավտոմեքենաների արտահանման վրա, իսկ երկկողմանի այլ տուրքերը կազդեն 290 միլիարդ եվրո ընդհանուր գումարի արտահանման վրա:
Հստակեցվում է, որ դեպի ԱՄՆ եվրոպական արտահանման 70%-ը կենթարկվի մաքսատուրքերի։
