Ուկրաինայում պաշտոնյայի ավտոմեքենա է պայթել
Աշխարհ
Ուկրաինայի Դնեպր քաղաքում պայթել է ավտոմեքենա, որում նստած են եղել պաշտոնյան և նրա կինը։ Այս մասին հայտնում է Strana.ua-ն։
Երկու ուղևորներն էլ ողջ են մնացել, սակայն վնասվածքներ են ստացել։
Ըստ տեղեկությունների՝ պայթեցվել է Դնեպրի ձախափնյա քաղաքային վարչակազմի ղեկավար Յուրի Ֆեդկոյի ավտոմեքենան։ Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ 07:40-ի սահմաններում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
