Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «շահագրգռված են» ԱՄՆ-ի հետ ռեսուրսային համաձայնագրի կնքմամբ
Աշխարհ
Ուկրաինան շահագրգռված է ԱՄՆ-ի հետ ռեսուրսային համաձայնագրի կնքմամբ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
«Առանձին հաստատեցի Ուկրաինայի շահագրգռվածությունը ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների ոլորտում փոխշահավետ ներդրումներ և համագործակցություն զարգացնելու հարցում»,- ընդգծել է նա։
Նշվում է, որ սա ամուր հիմք է Կիևի և Վաշինգտոնի երկկողմ գործընկերության համար։
