Կանադան սպառնացել է Ռուսաստանին
Աշխարհ
Ռուսաստանը կբախվի հետևանքների, եթե Մոսկվան «հրաժարվի» Ուկրաինայում հրադադարից։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, փոխանցում է Reuters-ը։
Ապրիլի 3-ին Bloomberg-ը գրել էր, որ Ռուսաստանը «խաղադրույք է կատարում» Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի համար ընդունելի խաղաղ համաձայնագրի վրա։ Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումների գնալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։
