Չեմ հիշում այնպիսի ստոր կառավարություն, ինչպիսին այժմ Ուկրաինայում է․ Լեհաստանի նախագահի թեկնածու Յակուբյակ
Աշխարհ
Լեհաստանը պարտավոր չէ շարունակել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին Do Rzeczy պորտալին տված հարցազրույցում հայտարարել է «Ազատ հանրապետականներ» խմբակցությունից Լեհաստանի նախագահի թեկնածու Մարեկ Յակուբյակը։
«Սա մեր պատերազմը չէ, իսկ Ուկրաինան մեր պետությունը չէ։ Դրանք մեր խնդիրները չեն», - ասել է քաղաքական գործիչը։
Յակուբյակը նաև քննադատել է ուկրաինական ղեկավարության գործողությունները։ Նա նշել է, որ «չի հիշում այնպիսի ստոր կառավարություն, ինչպիսին այժմ Ուկրաինայում է»։
