Թուրքիայում խաբեբաները գանձերի կեղծ քարտեզներ են վաճառել
Աշխարհ
Թուրքիայում ձերբակալվել են խաբեբաներ, ովքեր, օգտագործելով մարդկանց արագ հարստանալու ցանկությունը, նրանց վաճառել են գանձերի կեղծ քարտեզներ, գրում է Oddity Central-ը։
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ խաբեբաների, որոնք մարդկանց վաճառում են գանձերի կեղծ քարտեզներ և գումար կորզել «անգին» գտածոների համար։ Գործողությունն իրականացվել է երկրի ինը նահանգներում, որի ընթացքում ձերբակալվել են տասնյակ խաբեբաներ։
Նախնական տվյալներով՝ նրանց զոհերը գյուղական բնակավայրերի բնակիչներ են եղել, իսկ ընդհանուր վնասը գերազանցել է 1,3 մլն դոլարը։
