Վրաստանում կարող են արգելվել ԼԳԲՏ խորհրդանիշներն ու երթերը
Աշխարհ
Վրաստանում կարող են արգելվել ԼԳԲՏ խորհրդանիշներն ու երթերը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ համապատասխան նախաձեռնություն է ներկայացվել օրենսդիր մարմնին։
«Կա օրենսդրական առաջարկ՝ արգելելու ԼԳԲՏ երթերն ու համապատասխան գունավոր իրերը»,- ասել է նա։
Առաջիկայում նախաձեռնությունը կքննարկի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը։ Օրինագծի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Նախագիծը դեռ չի տեղադրվել խորհրդարանի կայքում։
Վերջերս Վրաստանում գործում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը։ Ոչ պաշտոնապես այն կոչվում է «ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք»։ Ի լրումն սեռափոխության և միասեռ ամուսնությունների գրանցման, այն արգելում է նաև հավաքները, որոնք կարող են մեկնաբանվել որպես ԼԳԲՏ քարոզչություն:
