Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Մյանմայի Մանդալայ քաղաքից 53 կմ հեռավորության վրա գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ավելի քան 1,2 մլն բնակչություն ունեցող Մանդալայից հարավ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, քանդել ճանապարհներ և կամուրջներ։ Զոհերի թիվը ապրիլի 3-ի դրությամբ գերազանցել է 3 հազարը։
