ԱՄՆ-ը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է լավատեսորեն տրամադրել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվում է C-SPAN հեռուստաալիքով։
«Մենք առաջընթաց ենք գրանցում դեպի խաղաղություն: Բանակցային գործընթացը դժվար կլինի, բայց մենք մնում ենք լավատես», – ասել է նա։
