ԵԱՏՄ-ն և Վիետնամը բանակցում են ազատ առևտրի ազատականացման շուրջ. Օվերչուկ
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Վիետնամը բանակցություններ են վարում ազատ առևտրի համաձայնագրի դրույթների ազատականացման շուրջ։ Դրա մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք 2016 թվականից պայմանագիր ունենք Վիետնամի հետ, դա առաջին կնքված պայմանագիրն էր: Ըստ երևույթին, նրանք զգուշությամբ էին մոտեցել դրան: Այժմ բանակցում ենք մեր վիետնամցի բարեկամների հետ, որպեսզի վերանայենք որոշ բաներ, բացենք այդ համաձայնագիրը, անկասկած, դեպի ազատականացում»,-նշել է նա:
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ամենաբարձր մաքսատուրքերը սահմանել է Վիետնամից ներկրվող ապրանքների նկատմամբ և նշել, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը հնարավորություն է տալիս վիետնամական ապրանքներին մուտք գործել Եվրասիական տնտեսական միության շուկաներ։
Ներկայում ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու համաձայնագրեր է կնքել Իրանի, Վիետնամի և Սերբիայի հետ։ Ինդոնեզիայի, ԱրաբականՄաիցյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են։
