Կիևը ցույց է տալիս, որ հրադադար չի նախատեսում․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ուկրաինան խաղաղ բնակչության վրա հարձակումներով ցույց է տալիս, որ իր ծրագրերի մեջ չի մտնում հրադադարը և հակամարտության քաղաքական կարգավորման հասնելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Կիևի խունտայի պլանների մեջ չեն մտնում հրադադարը և հակամարտության քաղաքական կարգավորման հասնելը ։ Զելենսկու ռեժիմը խաղաղության քաղաքական կամք չունի», - ասվում է դիվանագետի հայտարարության մեջ։
Նրա խոսքով ՝ Կիևը նպատակաուղղված հարձակվում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանի վրա՝՝ ռուսների շրջանում խուճապ տարածելու համար։
