Չինաստանը «խուճապի է մատնվել»․ Թրամփ
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները «խուճապի են մատնվել» ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով և «սխալ են թույլ տվել», երբ սահմանել են ամերիկյան բոլոր ապրանքների համար 34 տոկոս մաքսատուրքեր: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել, մինչդեռ չինական կողմն իրեն նման բան չպետք է թույլ տար»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք՝ Չինաստանի Պետխորհուրդը հայտարարել էր ԱՄՆ-ից բոլոր ապրանքների համար 34 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։ Բանաձևն ուժի մեջ է մտնելու ապրիլի 10-ից։ Չինական կողմի որոշումը պատասխան էր ամերիկյան իշխանությունների նմանատիպ գործողություններին։
