ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուսով է, որ ԱՄՆ-ի ռազմական ուշադրությունը կտեղափոխվի դեպի Ասիա
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հույս ունի, որ ԱՄՆ-ն իր ռազմական ուշադրությունը կտեղափոխի դեպի Ասիա՝ «առանց Եվրոպայի համար անակնկալների»: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«ԱՄՆ-ն ավելի շատ կկենտրոնանա Ասիայի վրա, ինչը երկարաժամկետ հեռանկարում հավանաբար կնշանակի, որ պետք է փոխվի ռազմական ուժերի հավասարակշռությունը։ Ես հավատում և ակնկալում եմ, որ դա կարվի առանց անակնկալների»,- ասել է Ռյուտեն։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան ռազմական ուժերը, ներառյալ միջուկայինը, մնում են Եվրոպայում։
