Իսրայելում պղծել են Նեթանյահուի եղբոր հուշարձանը
Աշխարհ
Անհայտ անձինք Իսրայելի Հոլոն քաղաքում պղծել են «Էնթեբբե» գործողության հերոս և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավագ եղբայր Յոնաթանի հուշարձանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ սյս մասին գրում է Israel Hayom թերթը։
«Հոլոնում Յոնաթան Նեթանյահուի հուշարձանը պղծվել է վարչապետ Նեթանյահուի գործողությունների դեմ գրություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վանդալները հուշարձանի վրա գրել են «Բիբին (Նեթանյահուի մականունն է՝ խմբ.) դավաճան է» և «Նեթանյահուի կոտորածը»:
