Թրամփը նոր որոշում է ստորագրել TikTok-ի հետ կապված
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը քրտնաջան աշխատել է TikTok-ի «փրկության» գործարքի ուղղությամբ՝ գրանցելով հսկայական առաջընթաց։ Հաղորդում է kommersant-ը։
«Գործարքը պահանջում է լրացուցիչ ջանք, ուստի հրաման եմ ստորագրել՝ TikTok-ը ևս 75 օր ԱՄՆ-ում հասանելի պահելու համար: Հուսով ենք՝ կշարունակենք բարեխղճորեն աշխատել Չինաստանի հետ, որը, ես հասկանում եմ, այնքան էլ գոհ չէ մեր փոխադարձ մաքսատուրքերից (անհրաժեշտ է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև արդար և հավասարակշռված առևտրի համար):
«Մենք չենք ցանկանում, որ TikTok-ը «դուրս գա»։ Մենք անհամբեր սպասում ենք TikTok-ի և Չինաստանի հետ համագործակցությանը՝ գործարք ապահովելու համար։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»,- գրել է ԱՄՆ նախագահը:
