The Telegraph-ը պարզել է՝ ով է ներկայացնելու Եվրոպան Պուտինի հետ բանակցություններում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը կարող է դառնալ Եվրոպայի ներկայացուցիչը Ուկրաինայում խաղաղության շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում, գրում է The Telegraph-ը:
«Այս մասին պնդել են «աջակիցների կոալիցիայի» որոշ անդամներ՝ Ուկրաինայի հարցով հնարավոր համաձայնագրին և խաղաղության երաշխիքներին աջակցելու համար», - հայտնել է թերթը։
Ելիսեյան պալատի աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես եվրոպական միջնորդ, «երբ ժամանակը գա»:
