Զելենսկին հայտնել է՝ ով կներկայացնի Կիևը ԱՄՆ-ում ռեսուրսների շուրջ բանակցություններում
Աշխարհ
Ուկրաինան տեխնիկական խումբ կուղարկի ԱՄՆ՝ հազվագյուտ մետաղների համաձայնագրի շուրջ ամերիկացի գործընկերների հետ բանակցելու համար: Ինչպես հայտնել է РБК-Украина-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ «հաջորդ շաբաթ ինքը կհաստատի համաձայնագրի փոփոխությունները, որից հետո ԱՄՆ կմեկնի տեխնիկական թիմ՝ ամերիկացի գործընկերների հետ երկխոսության համար»:
Զելենսկին պարզաբանել է, որ ինքը չի մեկնի Վաինգտոն։
