Զելենսկին փորձել է Թրամփին հետաքրքրել Ուկրաինայի ռեսուրսներով նույնիսկ ԱՄՆ ընտրություններից առաջ. WSJ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռևս 2024 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրան պատմել է Ուկրաինայի ռեսուրսային հարստության մասին։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մինչ Թրամփի վերընտրվելը՝ անցած սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիշեցրել է նրան Ուկրաինայի հանքային հարստության մասին՝ որպես պատճառ՝ շարունակելու աջակցել այդ երկրի պայքարը Ռուսաստանի հետ», - ասվում է հրատարակության մեջ:
Նշվում է, որ Զելենսկին խոսել է լիթիումի ու ուրանի մասին։ Այնուամենայնիվ, 2025 թվականին Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ Կիևին ժամանակ է հարկավոր գործարքը վերանայելու համար, ինչը «զայրացրել է անհամբեր Թրամփին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)