Ռուսաստանն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում
Աշխարհ
Ռուսաստանի համար անընդունելի է, այսպես կոչված, ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Խերսոնի շրջանի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն Ուկրաինայում իրականում կլինի հանրապետության քողարկված մուտքը Ռուսաստանի դեմ թշնամական դաշինք։ Պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը դա թույլ չի տա։ Նման քայլը լրջորեն մեծացնում է երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման և միջուկային պատերազմի վտանգը։
Սալդոն հավելել է, որ Ուկրաինան նույնիսկ չի կատարում վառելիքաէներգետիկ համալիրների վրա հարձակումների մորատորիումը, և երաշխիք չկա, որ երկիրը կկատարի ավելի մեծ համաձայնագրի պայմանները։
