Թայվանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է ԱՄՆ՝ գաղտնի բանակցությունների. FT
Աշխարհ
Թայվանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոզեֆ Վուն ժամանել է ԱՄՆ՝ գաղտնի բանակցությունների համար, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Թայվանի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է Վաշինգտոնի տարածքում՝ Թրամփի վարչակազմի հետ գաղտնի բանակցությունների համար»,- գրում է թերթը։
Ըստ թերթի՝ բանակցություններն ընթանում են այսպես կոչված «հատուկ կապուղու» շրջանակներում, որը երկար տարիներ գործում է ԱՄՆ-ի և Թայվանի միջև։
