Համաշխարհային առևտրին ԱՄՆ մաքսատուրքերից հետո կրիտիկական փուլ է սպասվում. ՄԱԿ
Աշխարհ
Համաշխարհային առևտրային համակարգը մտնում է կրիտիկական փուլ՝ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի ներդրմամբ՝ սպառնալով աճի, ներդրումների և զարգացման առաջընթացին, ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հայտարարության մեջ:
«Քանի որ խոշոր տնտեսությունները գտնվում են արմատական նոր մաքսատուրքեր սահմանելու շեմին, նախազգուշացնում ենք, որ համաշխարհային առևտրային համակարգը մտնում է կրիտիկական փուլ, որը սպառնում է աճի, ներդրումների և զարգացման առաջընթացին, հատկապես առավել խոցելի տնտեսությունների համար», - ասվում է զեկույցում:
