Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ
Աշխարհ
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը Ստամբուլում կմեկնարկի Մոսկվայի ժամանակով՝ 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00-ին)։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի այն բանից հետո, երբ երկու երկրների ներկայացուցիչները կժամանեն Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)