Թրամփը նամակ է ուղարկել Ալիևին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, նամակում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:
«Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և Հայաստանը ձեռնարկում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Սպասում եմ համատեղ աշխատանքի, երբ մեր երկրները արագորեն կշարժվեն դեպի հաջողություն։ Միացյալ Նահանգները մնում է Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հետևողական պաշտպանը», – ասված է նամակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)