Հունգարիայի վարչապետը Թրամփի առևտրային պատերազմից հետո «սակագնային խաղաղություն» է կանխատեսում
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ մեկ-երկու ամսից ԱՄՆ-ի սկսած առևտրային պատերազմը կարող է վերածվել խաղաղության։ Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոյի եթերում։
«Ամերիկացիները հերթով համաձայնության կգան բոլոր երկրների հետ: Դա կտևի մեկ-երկու ամիս, չեմ կարծում, որ երկար կմնա մեզ հետ: Այս սակագնային պատերազմը շուտով կվերածվի սակագնային խաղաղության»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Օրբանի խոսքով՝ մաքսատուրքերի կիրառումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մարտավարական քայլն է՝ բարելավելու Վաշինգտոնի դիրքերը համաշխարհային առևտրում։ Նա նաև նշել է, որ սակագների ներդրումը համաշխարհային տնտեսության համար ավելի քիչ նշանակալից իրադարձություն է համարում, քան ուկրաինական հակամարտությունը կամ Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելը, քանի որ վերջիններս երկարաժամկետ հետևանքներ ունեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)