Սասեքսի դուքս արքայազն Հարիի այցն Ուկրաինա «փիար» է․ ռուս պատգամավոր
Աշխարհ
Սասեքսի դուքս արքայազն Հարիի այցն Ուկրաինա «փիար» է։ Այս մասին News.ru-ի հետ հարցազրույցում հայտարարել է Բրյանսկի շրջանային դումայի պատգամավոր Միխայիլ Իվանովը։
«Իրական առաջնորդները, ինչպիսիք են Թրամփը կամ Սի Ծինփինը, նման երկրորդ կարգի փիարի կարիք չունեն», - հայտարարել է նա: Իվանովի խոսքով՝ իրենք հասկանում են, որ կոնֆլիկտով համակված Երկիր մեկնելն իրենց ոչինչ չի բերի, բացի «հեղինակության ծախսերից»։
Նա հավելել է, որ արքայազն Հարիի այցն Ուկրաինա միայն «խորացնում է այն ողբերգական վիճակը, որում հայտնվել Է Ուկրաինան»: Պատգամավորն ընդգծել է, որ Ուկրաինան դարձել է քաղաքական գործիչների ինքնաիրացման վայր, որոնց դերը համաշխարհային հանրությունում արդեն այնքան էլ նշանակալի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)