Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը «կամայական» է անվանել
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի «տնտեսական բռնակալությանը»։ Այս մասին նա հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջերս ԱՄՆ-ն ամենուր թափահարում է իր «սակագնային էստաֆետը»՝ բացահայտորեն սեփական շահերը վեր դասելով բոլոր երկրների շահերից: Միացյալ Նահանգները չի կարող կամայական գործել, պատմության անիվը չի կարող հետ շրջվել»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը:
Վան Ին ընդգծել է, որ Չինաստանը հակադրվում է հեգեմոնիային թե՛ սեփական, թե՛ միջազգային շահերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)