Ուկրաինան ցանկություն է հայտնել ԱՄՆ-ի հետ միասին վերահսկել Զապորոժիեի ԱԷԿ-ը
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին վերահսկել Զապորոժժիեի ԱԷԿ-ը, քանի որ եթե Ռուսաստանը պահպանի օբյեկտի վերահսկողությունը, դա կկործանի վստահությունը միջուկային էներգիայի նկատմամբ և «նոր աղետ կբերի»։ Այսպիսի հայտարարություն է արել էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, գրում է РБК-Украина-ն։
Մեկնաբանելով կայանի նկատմամբ համատեղ վերահսկողության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը՝ նա ասել է, որ կողմերը «ընդհանուր շահ ունեն» Զապորոժժիեի ԱԷԿ-ը Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնելու հարցում։
«Դա կարող է մեր միջև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել, օրինակ, երբ խոսքը վերաբերում է էլեկտրաէներգիայի արտահանմանը: Բացի այդ, մեզ ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ ցանկացած ծրագրի համար, որը կարող է իրականացվել Ուկրաինայում՝ ԱՄՆ-ի հետ միասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ