Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի
Աշխարհ
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի զինվորականներ և դաշնակիցների ստորաբաժանումներ: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վահուր Կարուսը: Նրա խոսքերը փոխանցում է ERR-ը։
«Նարվիտացիները կկարողանան ընտելանալ այն փաստին, որ զինվորականներն իրենց առօրյա քաղաքային կյանքի մի մասն են, և ինչ-որ իմաստով այդ քայլը կլինի այն բանի ցուցադրումը, որ Նարվան Էստոնիայի անբաժանելի մասն է», - ասել է Կարուսը:
Նա նշել է, որ բազա ստեղծելու շուրջ բանակցություններ է վարել խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ և ստացել նրանց դրական արձագանքը: Կարուսը հավելել է, որ ռազմաբազայում ռոտացիոն հիմունքներով կտեղակայվեն տարբեր ստորաբաժանումներ։ Այնտեղ կտեղակայվեն ինչպես գործող զինծառայողներ, այնպես էլ զորակոչիկներ ու պահեստազորայիններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)