Զելենսկու գրասենյակը հայտարարել է Լոնդոնում Ուկրաինայի հարցով խորհրդակցությունները շարունակելու մասին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը չորեքշաբթի Telegram-ում հայտնել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների հետ Լոնդոնում հանդիպմանը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
«Լոնդոնում մենք կարևոր հանդիպում անցկացրեցինք «կամավորների կոալիցիայի» մասնակից երկրների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդականների հետ... Մենք շարունակեցինք խորը երկխոսությունը՝ ուղղված Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելուն... Մենք պայմանավորվեցինք հետագա կանոնավոր խորհրդակցությունների մասին՝ հասնելու հիմնական նպատակին՝ արդար խաղաղություն Ուկրաինային»,- գրել է Երմակը։
Նրա խոսքով, Կիևի ներկայացուցիչները նշել են, որ աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին։ Նա մանրամասնեց, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից :


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)