ԱՄՆ-ն Ուկրաինային վերջնագիր է ներկայացրել․ Politico
Աշխարհ
Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային՝ կապված հակամարտության կարգավորման ծրագրի հետ, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմը ցանկանում է կենտրոնանալ նախագահի խաղաղության համաձայնագրի ծրագրի վրա, որն Ուկրաինային ներկայացվել է որպես «կամ ընդունիր, կամ հեռացիր» տարբերակ», - ասվում է հրապարակման մեջ։
Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է կայանային այսօր Լոնդոնում ՝ Մեծ Բրիտանիայի , ԱՄՆ-ի, Ֆրանսիայի , Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների մակարդակով , սակայն եվրոպական երկրների ներկայացուցիչները հետաձգել են դրանք այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը չեղարկել են իրենց մասնակցությունը հանդիպմանը։ Ի վերջո, բանակցությունները վարելու են ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)