Ռուսաստանի ԱԳՆ-ն փակել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մուտքը
Աշխարհ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանին ադամների նկատմամբ ՝ «Ի պատասխան Լոնդոնի շարունակվող առճակատման կուրսի»: Ցուցակում ընդգրկվել են Մեծ Բրիտանիայի 21 քաղաքացիներ, այդ թվում՝ Լորդերի պալատի և Համայնքների պալատի անդամներ։
«Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների թշնամական հայտարարություններն ու անհիմն մեղադրանքները, ներառյալ արևմտյան իրավասություններում «անշարժացած» ռուսական ակտիվների բռնագրավման օգտին հրապարակային հայտարարությունները, ոչ միայն նպաստում են Լոնդոնի թշնամական կուրսին, այլև օգտագործվում են Ռուսաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության հակառակորդների կողմից՝ խարխլելու երկկողմ համագործակցության հիմքերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)