Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո, «Conclave» ֆիլմի դիտումները աճել են 283%-ով
Աշխարհ
«Կոնկլավ» ֆիլմի դիտումները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո աճել են 283%-ով։ Այս մասին գրում է Variety հրատարակությունը՝ վկայակոչելով Luminate ծառայության հաշվարկները։ Նրա տվյալներով՝ ապրիլի 21-ին՝ պապի մահվան օրը, տարբեր երկրներից օգտատերեր տարբեր հարթակներում այս ֆիլմը դիտել են ընդհանուր առմամբ 6,9 մլն րոպե՝ նախորդ օրվա 1,8 մլն րոպեի դիմաց։
Ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմը, որը ներկայացնում է Հռոմի Պապի ընտրության կարգն ու դրա հետ կապված մանրամասների մասին՝ Ռոբերտ Հարիսի համանուն գրքի վրա, էկրան է բարձրացել անցյալ տարի։ Փետրվարին նա արժանացել է Էկրանային դերասանների գիլդիայի մրցանակին` դերասանական կազմի լավագույն կատարման համար: Ֆիլմը ստացել է նաև Օսկարի ութ անվանակարգ, թեև ի վերջո արժանացել է միայն մեկ արձանիկի՝ լավագույն ադապտացված սցենարի համար։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան