Վենսն առաջարկել է դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը ներկայիս շփման գծում
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում և սառեցնել այն կողմերի ներկայիս շփման գծում:
«Ես կարծում եմ, որ ժամանակն է անցնել, եթե ոչ վերջնական քայլին, ապա վերջիններից մեկին, բառի լայն իմաստով, երբ կողմերը հայտարարում են մարտերը դադարեցնելու մասին, բաժանարար գծերը սառեցնելու մասին, որոնք ներկայումս կան», - արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերել են Վենսի խոսքերը, որոնք նա ասել է Հնդկաստան կատարած այցի ընթացքում:
Նա պարզաբանել է, որ նման տարբերակը ենթադրում է և Ռուսաստանի, և Ուկրաինայի պատրաստակամությունը՝ գնալու որոշ տարածքային զիջումների։
Վենսը չորեքշաբթի հայտարարել է, որ ժամանակն է ընդունել Վաշինգտոնի առաջարկներն Ուկրաինական կարգավորման վերաբերյալ, հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհրաժարվի հետագայում մասնակցել դիվանագիտական գործընթացին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին