Պուտինը հարգում է Թրամփին․ Պեսկով
Աշխարհ
Վլադիմիր Պուտինը հարգում է Դոնալդ Թրամփին, քանի որ նա ուժեղ քաղաքական գործիչ է և ուժեղ անհատականություն: Այս մասին հայտարարել Է Դմիտրի Պեսկովը ֆրանսիական Լե Point ամսագրին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ՝ երկու երկրների ղեկավարները համակարծիք են, որ ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությունից հրաժարվելն անհեթեթություն է:
«Որոշ ոլորտներում նրանց դիրքերը մոտ են, սակայն դա չի նշանակում, որ նրանք համակարծիք են ամեն ինչում։ Նրանցից յուրաքանչյուրն առաջին հերթին պաշտպանում է իր երկրի շահերը։ Նրանց ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ հասկանում են երկխոսությունից հրաժարվելու անհեթեթությունը։ Նրանց միավորում է այն, որ նրանք պատրաստ են ամենաբարդ հարցերը լուծել քննարկումների միջոցով»,- նշել Է Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվան իր նպատակներին հասնելու է խաղաղ կամ ռազմական ճանապարհով. Ռուսաստանը սովորել է ապրել պատժամիջոցների տակ, իսկ Եվրամիության համար սահմանափակումները մեծ խնդիրներ են ստեղծում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին