Հայտնի է, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի և Ուիթքոֆի հերթական հանդիպումը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը կարող է տեղի ունենալ ուրբաթ օրը՝ ապրիլի 25-ին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։
«Սպասվում է, որ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 23-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հնարավոր ժամանումը։
Նա նշել է, որ այս հարցի վերաբերյալ առայժմ կոնկրետ ոչինչ ասել չի կարող։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին