Վատիկանում 9-օրյա սուգ Է հայտարարվել
Աշխարհ
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան համար իննօրյա սուգ կսկսվի շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։ Սգո շրջանը կտևի մինչև մայիսի 4-ը։ Ավելի վաղ կաթոլիկ շատ երկրներ նույնպես սուգ էին հայտարարել։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այսօր՝ ապրիլի 23-ին, Սուրբ Պետրոսի տաճարում սկսվել է Հռոմի պապի հրաժեշտի արարողությունը։ Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզեցրել է հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը՝ նրան եռակի դագաղի փոխարեն կթաղեն հասարակ փայտե դագաղի մեջ, իսկ երկու հսկողության փոխարեն կկատարվի միայն մեկը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)