Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա. Պեսկով
Աշխարհ
Ուկրաինան պետք է լինի չեզոք կարգավիճակ ունեցող պետություն։ Այս մասին ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուկրաինայի համար անհրաժեշտ է չեզոք կարգավիճակ, և տարածքների հետ կապված իրականության ճանաչում»,- ասել է նա՝ պատասխանելով ամսագրի թղթակից Անն Նիվայի հարցին։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ «որոշ երկրների անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների թիկունքում»։
«Եթե ցանկանում եք երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը և ներգրավել նրան ՆԱՏՕ-ի կազմում, ապա խախտում եք Ռուսաստանի անվտանգությունը»,- ընդգծել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)