Դանիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Բորնհոլմ կղզում
Աշխարհ
Դանիայի նախարարների կաբինետը որոշել է ավելացնել զորքերի թիվը Բալթիկ ծովի Բորնհոլմ կղզում։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Ներկայումս կղզում տեղակայված է 200 հոգանոց հետախուզական ստորաբաժանում: Նախատեսվում է այն տեղափոխել Դանիայի մեկ այլ տարածք։ Բորնհոլմում տեղակայվելու համար առաջարկվում է ստեղծել մինչև 1000 հոգուց բաղկացած առանձին հետևակային գունդ։ Նոր ստորաբաժանման նպատակն է լինելու ուժեղացնել «Դանիական պաշտպանությունը» Բալթյան երկրներում։
Մինչեւ 2033 թվականը Կոպենհագենը նախատեսում է բանակի թվաքանակն ավելացնել 5000-ով մինչեւ 28000 մարդ: Զորակոչիկների թիվը կհասցվի 6,5 հազարի.
Ներկայումս Բորնհոլմի հետախուզական ստորաբաժանումում կա 200 զինվոր, որոնք ապագայում կտեղակայվեն երկրի այլ վայրերում։
Ապրիլի 10-ին Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ներկայումս Դանիայի վրա ռուսական ռազմական հարձակման սպառնալիք չկա։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)