Զելենսկին և իր կինը մեկնել են Հարավային Աֆրիկա
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է, որ կնոջ՝ Օլենա Զելենսկայի հետ մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ հանդիպելու նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։
«Մենք պատրաստվում ենք կարևոր հանդիպումների Հարավային Աֆրիկայում աֆրիկյան երկրների նախագահի և քաղաքական, սոցիալական և ուսանողական համայնքների ներկայացուցիչների հետ»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ ուկրաինական կողմն աշխատում է G20 երկրներին Ուկրաինայում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերում ներգրավելու ուղղությամբ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ կողմերը կկարողանան ամրապնդել մշակութային և կրթական կապերը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)