Թբիլիսիում հայտարարել են՝ «լիակատար համաձայն են» Թրամփի վարչակազմի հետ
Աշխարհ
Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Պետդեպարտամենտում։ Նա ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքի հետ քննարկել է երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարները։ Դավիթաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը և ԱՄՆ նոր վարչակազմը «ամբողջական համաձայնություն ունեն առանցքային հարցերի շուրջ»։
«Քննարկեցինք քաղաքական հեռանկարները և խոսեցինք այն մասին, որ Վրաստանի կառավարությունը և ԱՄՆ նոր վարչակազմը լիակատար համաձայնություն ունեն առանցքային հարցերի շուրջ, տեսակետների և գաղափարախոսության այս համընկնումը կօգնի մեզ համագործակցության հեռանկարային օրակարգ ձևավորել»,- ասել է Վրաստանի առաջին փոխվարչապետը։
Նրա խոսքով, հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՄՆ-ի առևտրի և ԱՄՆ ֆինանսների նախարարություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)