ԵՄ-ում խոսել են՝ Հռոմում Թրամփն և ֆոն դեր Լեյենը հնարավոր է հանդիպեն
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հռոմում, եթե նրան նման հնարավորություն ընձեռվի: Այս մասին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլո Պինտոն, փոխանցում է European Commission-ը։
«Մենք հաստատված հանդիպում չունենք, բայց ձեզ կտեղեկացնենք։ Նախագահ ֆոն դեր Լեյենի Հռոմ այցի գլխավոր նպատակը Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունն է: Եթե այլ հնարավորություններ առաջանան, ապա դրանք, իհարկե, կօգտագործվեն», - նշել է նա։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Վատիկանում: Սպասվում է, որ ներկա կլինեն տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին