Վլադիմիր, կանգ առեք. Թրամփը՝ Պուտինին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել Կիևին հարվածները և խաղաղության համաձայնագիր կնքել: Իր հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում:
«Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից։ Վլադիմիր, կանգ առեք: Ամեն շաբաթ 5 հազար զինվոր է զոհվում։ Եկեք խաղաղության գործարք կնքենք»,- գրել Է Թրամփը:
Այսպես է ԱՄՆ նախագահը մեկնաբանել ապրիլի լույս 24-ի գիշերը Կիևին Ռուսաստանի Զինված ուժերի զանգվածային հրթիռային հարվածի մասին լուրերը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին