Թրամփը Հարվարդի համալսարանն անվանել է «ժողովրդավարության սպառնալիք»
Աշխարհ
Հարվարդի համալսարանը «հակասեմական» հաստատություն է և «ժողովրդավարության սպառնալիք», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հարվարդը, ինչպես շատ ուրիշներ, հակասեմական, ծայրահեղ չհարգված հաստատություն է, որն ընդունում է ուսանողներին ամբողջ աշխարհից, ովքեր ցանկանում են մասնատել մեր երկիրը»,- գրել է Թրամփը Truth Social-ում:
Նա նաև նշել է, որ համալսարանը «սպառնալիք է ժողովրդավարության համար»։
Հարվարդը հերքել է Թրամփի վարչակազմի մեղադրանքները, թե համալսարանն աչք է փակում հակասեմիտիզմի վրա, հատկապես միջազգային ուսանողների շրջանում, և ասել է, որ քայլեր է ձեռնարկում հակասեմականության դեմ պայքարելու համար, բայց մտադիր չէ խախտել ազատ խոսքի և արտահայտման սահմանադրական իրավունքները։
Ավելի վաղ ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել էր, որ կրճատում է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումը այն բանից հետո, երբ համալսարանի ղեկավարությունը հրապարակայնորեն մերժեց Սպիտակ տան պահանջները կադրային և կրթական քաղաքականության մեջ փոփոխությունների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ