Ուկրաինայում փախստական երեխաները կանգնած են թրաֆիքինգի վտանգի տակ․ ՄԱԿ
Աշխարհ
Ուկրաինայում փախստական երեխաները գտնվում են մարդկանց թրաֆիքինգի, անօրինական որդեգրման և սեռական բռնության լուրջ վտանգի տակ, ասվում է ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների բացահայտումների՝ Ուկրաինայում իրավիճակի ուսումնասիրությունից հետո: Գրում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ի կոմիտեի համազեկուցողն ընդգծել է տեղահանված երեխաների տագնապալի իրավիճակը, որոնք բախվում են բազմաթիվ ռիսկերի, այդ թվում՝ թրաֆիքինգի, բռնության և զինված խմբերի հավաքագրմանը: Նա տեղեկատվություն խնդրեց այս երեխաներին իրենց ընտանիքներին վերամիավորելու, նրանց հանրային քաղաքականության մեջ ինտեգրելու և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթության և առողջապահական խնամքի հասանելիության վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին:
Փաստաթղթից հետևում է, որ ուկրաինական պատվիրակությունն այս թեմայով որևէ մեկնաբանություն չի տվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)