Ռուսաստանը մեծ զիջման է գնացել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ զիջման է գնացել ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում և չի հավակնում Ուկրաինայի ողջ տարածքին։
Հարցին՝ թե ինչ զիջումների է գնում Ռուսաստանը Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցում, պատասխանել է․
«Պատերազմի դադարեցումը, ամբողջ երկրի գրավումը դադարեցնելը բավականին մեծ զիջում է»։
Ինչպես ապրիլի 7-ին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)