Ուկրաինան հերքում է ԱՄՆ-ի հետ ընդերքի մասին գործարքի մոտալուտ կնքումը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքարդյունաբերության գործարքում առաջընթաց է գրանցվել, սակայն այն չի կնքվի այս շաբաթ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն, նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը ։
«Առաջընթաց է գրանցվել, և մեր թիմերն այժմ շատ սերտորեն աշխատում են միասին: Դեռ կան որոշ հարցեր, որոնք մենք քննարկում ենք»,- ասել է Մարչենկոն:
Նա նշել է, որ իր ամերիկացի գործընկեր Սքոթ Բեսենտը ցանկանում է, որ ռուսական սառեցված ակտիվների հարցը դառնա ավելի լայն քննարկումների առարկա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)