Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր են լինելու Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին: Մենք ցանկանում ենք այն արագ ավարտել: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ առաջընթաց ենք գրանցել: Կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, որոնք շատ կարևոր են լինելու: Հանդիպումներ են ընթանում հենց հիմա»,- ասել է Թրմափը՝ Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպման արարողակարգային նկարահանումների ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)