Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ. այն ներառում է 150 առևտրային սահմանափակում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
«Ընդհանուր առմամբ, նոր փաթեթը 150 առևտրային պատժամիջոց է պարունակում ՌԴ-ի դեմ», – հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը Telegram-ում։
Նշվում է, որ էմբարգոյի տակ հայտնված ապրանքների թվում է նավթի եւ գազի նոր հորատանցքերի որոնման եւ շահագործման համար նախատեսված ծրագրային ապահովումը:
Ինչպես հաղորդում է POLITICO-ն, Լոնդոնը նաև արգելում է քիմիական նյութերի, էլեկտրոնիկայի, մեքենայական սարքավորումների ու մետաղների արտահանումը ՌԴ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)