Գերմանիան հայտնել է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի ճանաչման հետևանքների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ղրիմը ռուսական ճանաչելու մտադրությունը կարող է պառակտել Հյուսիսատլանտյան դաշինքը։ Այս մասին հայտնել է գերմանական Berliner Zeitung թերթը։
«Ղրիմի չճանաչման վերաբերյալ դաշինքի նախկին պաշտոնական դիրքորոշումը հակասում է Միացյալ Նահանգների նոր ծրագրերին։ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը պետք է քննարկվեր պաշտպանական ծախսերի հարցը, սակայն այժմ այն սպառնում է դառնալ Ուկրաինայի շուրջ բաց վեճի ասպարեզ», - ասվում է հայտարարության մեջ։
Գերմանական թերթը գրում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի մեկնարկի ֆոնին Եվրամիությունը «հայտնվել է փակուղու մեջ»։ Բրյուսելը փորձում է աջակցել Կիևին՝ միաժամանակ պահպանելով Միացյալ Նահանգների նկատմամբ հավատարմությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ