Լիտվայի նախագահը կոչ է արել ուժով կանգնեցնել Պուտինին
Աշխարհ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կոչ է արել դադարեցնել բառերի օգտագործումը հակամարտության կարգավորման համար և ուժով կանգնեցնել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Delfi.lt պորտալը:
«Կրիվոյ Ռոգը, Խարկովը, Սումին, իսկ հիմա Կիևը բոցավառվում են։ Ռուսաստանին չի կարելի կանգնեցնել քաղցր խոսքերով՝ միայն ուժով», - հայտարարել է Լիտվայի ղեկավարը։
Նա հավելել է, որ Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ամեն ինչից ։
